Շրջակա միջավայրի նախարարությունը շաբաթօրյակ է կազմակերպում

Աղբն անտառ տանելիս շատերը չեն գիտակցում, որ աղբը հողին խանգարում է շնչել, ջրին՝ ծառի արմատներին հասնել։ Թունավոր նյութերի արտանետմամբ աղբից նաև վտանգվում է հողը՝ երկարատև կամ անդառնալի վնաս հասցնելով բուսական ու կենդանական աշխարհին։

 

Մայր բնությունը վայելելու մեր իրավունքը վերականգնելու նպատակով շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախաձեռնվող, անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու միջոցառումները շարունակական են։

 

Առաջիկա միջոցառումն անցկացվելու է մայիսի 16-ին, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։

 

Ձեռնոցները, պարկերն ու բահերը տրամադրվելու են։

 

Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ապահովվելու է։

 

Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը ևս ապահովվելու են։

 Ո՞ր անտառներն ենք աղբից ազատելու:

 

 Երևան-Սևան-Երևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքները՝ սկսած Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասն ընկած հատվածը։

 

Ե՞րբ ենք միանալու:

 

Մաքրման աշխատանքներն իրականացնելու ենք մայիսի 16-ին, ժամը 9։30-ից։

 

Ո՞ր հատվածն ենք մաքրելու:

 

Ներկայացվող հայտերի հիման վրա նախատեսված ողջ տարածքը բաժանվելու է մասնակից խմբերի միջև։ Յուրաքանչյուր խմբի կտրամադրվի իր կողմից մաքրվող տարածքի տեղադիրքը (լոկացիան)։

 

 

 

 

Միջոցառմանը հնարավոր է աջակցել ոչ միայն մասնակցությամբ, այլ նաև՝ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներով, սնունդով, ըմպելիքով և այլն։ Առաջարկները քննարկել կարող եք՝ զանգահարելով +

Leave a Comment