Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ երիտասարդը, որի մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Mercedes CLS-ով Մյասնիկյան պողոտայում մրցավազաքի մեջ է մտել այլ ավտոմեքենայի հետ և բախվել ավտոբուսին։ Տարածված տեսանյութում էլ նա նշում է. «Ի՞նչ անենք, նվաստացնե՞նք Nissan-ին»։
Երեկ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով
