Financial Times-ը գրում է, որ նավթի գների տատանումները վատթարացնում են համաշխարհային առևտրի հեռանկարները։ Ըստ Global Trade Alert-ի վերլուծության՝ հենց գների բարձր անկայունությունն է ավելի մեծ վնաս հասցնում, քան գների սովորական աճը, քանի որ այն հանգեցնում է համաշխարհային առևտրային հոսքերի կրճատման։
Նշվում է, որ վառելիքի գների տատանումների հետևանքները դրսևորվում են մինչև 19 ամիս ուշացումով։ Այդ պատճառով, չնայած ներկայումս կոնտեյներային փոխադրումների սակագները համեմատաբար կայուն են, ամենալուրջ հետևանքները՝ կապված նավագնացական պայմանագրերի վերանայման և սպառողների վստահության անկման հետ, դեռ առջևում են։