Մակրոնը բացահայտել է` ինչ է խոսել Իրանի նախագահ հետ. նա հրապարակում է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

«Ես հենց նոր զրույց ունեցա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ես իմ լուրջ մտահոգությունն եմ հայտնել շարունակվող էսկալացիայի վերաբերյալ և դատապարտել եմ ԱՄԷ-ի քաղաքացիական ենթակառուցվածքների և մի քանի նավերի ուղղությամբ իրականացված անհիմն հարվածները։ Բոլոր կողմերը պետք է անհապաղ և առանց նախապայմանների վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Անհրաժեշտ է երկարաժամկետ հիմունքներով վերադառնալ նավագնացության լիակատար ազատության ռեժիմին, որը գործում էր մինչև հակամարտությունը», – գրել է Մակրոնը։

Ըստ Ֆրանսիայի առաջնորդի՝ Հորմուզի նեղուցում անվտանգություն ապահովող միջազգային առաքելությունը կլինի չեզոք և կարող է նպաստել ապահովագրողների ու նավատերերի վստահության վերականգնմանը։ Մակրոնը նշել է, որ «Շառլ դը Գոլ» ավիակրի նախնական տեղակայումը Կարմիր ծովում իրականացվել է հենց այս համատեքստում։ Նա նաև հավելել է, որ նմանատիպ առաքելության հեռանկարները պատրաստվում է քննարկել Թրամփի հետ։

5465169644931979577.jpg 113.72 KB

Leave a Comment