Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի երկրները պետք է իրենք որոշեն իրենց ճակատագիրը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Չինաստանը պաշտպանում է Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի երկրների կողմից իրենց ճակատագիրը որոշելու հնարավորությունը և կոչ է անում Իրանին և Պարսից ծոցի մյուս երկրներին երկխոսություն սկսել և բարիդրացիական հարաբերություններ հաստատել», – ընդգծել է նա Պեկինում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Վան Իի խոսքերը մեջբերված են Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։
Չինաստանի արտաքին գործերի նախարարը պարզաբանել է, որ Պեկինը աջակցում է տարածաշրջանի երկրների ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կառուցվածքի ստեղծմանը՝ հիմնված համերաշխության, փոխադարձ շահերի պաշտպանության և համատեղ զարգացման սկզբունքների վրա։ Վան Իի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները պատրաստ են, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջարկներին համապատասխան, նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը և ռազմական գործողությունների դադարեցմանը։