Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ազատվել է տնային կալանքից – armeniatoday.am

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը ազատվել է տնային կալանքից, Armenia Today-ին հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

Նա տեղեկացրեց, որ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողությամբ և գրավով։ Գրավի չափը Գևորգյանը չհայտնեց։

Նշենք, որ Հակոբյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության  վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի և Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի փաստաբանն է։

Նրան ձերբակալել էին մարտի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործով, որը կապված է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի հետ։ Խոսքն արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքի մասին է։ Փաստաբանների պալատը հայտնել էր նրա պաշտպանությունը ստանձնելու մասին։

Leave a Comment