Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում «Ազատություն» նախագծի դադարեցման մասին

Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում «Ազատություն» նախագծի (Project Freedom) ժամանակավոր դադարեցման մասին: Գործողությունը կասեցվում է «կարճ ժամանակով»՝ Իրանի հետ վերջնական համաձայնագիր կնքելու հնարավորությունը ստուգելու համար:

Թրամփը նշել է, որ երկուշաբթի օրը սկսված «Ազատություն» նախագիծը կդադարեցվի բանակցություններում միջնորդող Պակիստանի և այլ երկրների խնդրանքով։

Truth Social-ում նա գրել է, որ որոշումը կայացվել է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ «հսկայական ռազմական հաջողությունների» և «նշանակալի առաջընթացի» պատճառով։

Իսկ Իրանի նավահանգիստների նավատորմային շրջափակումը մնում է ուժի մեջ։

«Մինչ շրջափակումը ուժի մեջ է մնում, «Ազատություն» նախագիծը (նավերի անցումը Հորմուզի նեղուցով) կդադարեցվի կարճ ժամանակահատվածով՝ որոշելու համար, թե արդյոք գործարքը կարող է ավարտվել և ստորագրվել», — գրել է նա։

Նավթի գները չորեքշաբթի օրը ասիական շուկաներում Թրամփի խոսքերից հետո փոքր-ինչ անկում են գրանցել։ Թրամփի հայտարարությունը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Սպիտակ տանը արված հայտարարությունից անմիջապես հետո․ նաասել էր, որ փետրվարի վերջին սկսված «Էպիկական ցասում» գործողությունը հասել է իր նպատակներին, և Վաշինգտոնն անցնում է հաջորդ փուլին՝ «Ազատություն» նախագծին։

«Մենք կնախընտրեինք խաղաղ ուղի։ Նախագահը կնախընտրեր համաձայնագիր կնքել», — երեքշաբթի երեկոյան ասել է պետքարտուղարը։

Իրանական պետական ​​լրատվամիջոցները պնդում են, որ գործողության կասեցումը ցույց է տալիս, որ Թրամփը «նահանջել է» ջրային ճանապարհը բացելու փորձերում իր անհաջողություններից հետո։

Leave a Comment