Իսկ ո՞վ է հնարել, որ Ֆրանսիան Արցախի անկախության ջատագով է. Աթանեսյան

Իսկ ո՞վ է հնարել, որ Ֆրանսիան Արցախի անկախության ջատագով է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Ֆրանսիայի նախագահը ի՞նչ է ասել․ «Մենք չէինք կարող, չէինք ցանկանում օգնել, որ Հայաստանը ունենա Լեռնային Ղարաբաղը, մենք կարող ենք, ցանկանում ենք օգնել, որ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում լինի անկախ և եվրոպական արժեհամակարգի երկիր»։ 

Կոպի՞տ է հնչում։ Իսկ ո՞վ է հնարել, որ Ֆրանսիան Արցախի անկախության կամ Հայաստանի հետ միավորման ջատագով է։ Ադրբեջանի առաջին արհեստական արբանյակը 2013թ․ ուղեծիր է դուրս բերվել ֆրանսիական տիեզերակայանից։ Բայց այդ ժամանակ Ֆրանսիայի նախագահը Մակրոնը չէր, Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր էր»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment