Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ի հետ քննարկում են Իրանի դեմ հետագա հարվածների հարցը։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի։
Պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելը «համակարգում է իր գործողությունները ԱՄՆ-ի հետ»՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների և իրանցի կառավարության պաշտոնյաների դեմ նոր հարվածներ հասցնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։ «Նպատակն է կարճաժամկետ արշավ անցկացնել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու և բանակցություններում հետագա զիջումներ ստանալու համար», – ասել է աղբյուրը։