Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը կարող է երկարել, և մենք պետք է պատրաստ լինենք այս սցենարին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Մենք պետք է պատրաստ լինենք Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամի երկարաձգման հնարավորությանը», – ասել է նա TV Net-ի եթերում։
Նախարարի խոսքով՝ Թուրքիան էներգետիկ խնդիրներ չունի Իրանի շուրջ հակամարտության պատճառով։