Միացյալ Նահանգները մտադիր է կրճատել իր զորքերի ներկայությունը արտասահմանում՝ Գերմանիայում, ավելի քան 5000 զինվորով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Մենք պատրաստվում ենք զգալի կրճատումներ կատարել։ Եվ մենք կրճատում ենք ավելի քան 5000 (զինվորների և սպաների)», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա մեկնաբանում էր Պենտագոնի հայտարարությունը, որ Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինվոր։