ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
Նրան հարցրել են, թե արդյոք նա կքննարկի Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հարցը։ «Ես չեմ կարող դա ասել լրագրողին։ Եթե նրանք ոչ պատշաճ կերպով վարվեն, եթե նրանք ինչ որ վատ բան անեն… : Կտեսնենք։ Բայց դա, անշուշտ, հնարավոր է», – ասել է նա մայիսի 2-ին Ֆլորիդա նահանգի Վեսթ Պալմ Բիչ քաղաքում լրագրողների հետ զրույցում։