«Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են: Միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն: Մինչդեռ, Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել այդ նպատակներով»,- այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը` ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից:
«Տեսանյութում ներկայացրել եմ գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարի անմիխիթար վիճակը: Բարեկարգելու դեպքում այն կարող է դառնալ յուրօրինակ զբոսաշրջային վայր: Հսկայական ջրային զանգվածը, որը չի օգտագործվում ի նպաստ Հայաստանի Հանրապետության, որը չի ծառայում տավուշցիների՝ այգեգործության զարգացման համար»,- ասել է Դանիելյանը:
Ավելին` տեսանյութում: