Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորականի դուրսբերման որոշումը որակել է որպես աղետալի միտում։
«Տրանսատլանտյան համայնքի համար ամենամեծ սպառնալիքը նրա արտաքին թշնամիները չեն, այլ մեր դաշինքի շարունակական քայքայումը։ Մենք բոլորս պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ այս աղետալի միտումը կանխելու համար», – գրել է Տուսկը X հարթակում։
ՆԱՏՕ-ի ամենամեծ եվրոպական զորակազմը գտնվում է Գերմանիայում։ Այնտեղ տեղակայված է ավելի քան 36,000 ամերիկացի զինվորական, ինչպես նաև մոտ 1,500 պահեստազորային։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 6-12 ամսվա ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5000 զինծառայող։