ՆԱՏՕ-ն կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ՝ Գերմանիայից զորքերի դուրսբերման հետ կապված իրավիճակը պարզաբանելու համար, X սոցիալական ցանցում տեղեկացրել է դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը։
«Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայում ռազմական ներկայության վերաբերյալ նրանց որոշման մանրամասները հասկանալու համար», – հայտնել է նա։
Դաշինքի ներկայացուցիչը նշել է, որ այս ճշգրտումը ընդգծում է Եվրոպայի կողմից պաշտպանության մեջ ավելի շատ ներդրումներ կատարելու և ընդհանուր անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը։
«Մենք շարունակում ենք վստահ լինել զսպման և պաշտպանության ապահովման մեր կարողության մեջ», – նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 6-12 ամսվա ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5000 զինծառայող։