Կենտրոնում գործող ուսումնական հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կկազմակերպվի հեռավար․ ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող ուսումնական հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ 

Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։

Մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

Մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր է։

Leave a Comment