Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կողմից ԱՄՆ կատարած պետական այցի ժամանակ արված կատակին։
«Դա հիանալի կլիներ», – գրել է Մակրոնը X-ում՝ կցելով Չարլզ III-ի ելույթի տեսանյութը։
Ավելի վաղ՝ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ, Մեծ Բրիտանիայի թագավորը հումորով պատասխանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին.
«Դուք վերջերս ասացիք, պարոն նախագահ, որ եթե Միացյալ Նահանգները չլիներ, եվրոպական երկրները կխոսեն գերմաներեն։ Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն»։
Չարլզ III-ը ապրիլի 27-30-ը պետական այցով եղել է Միացյալ Նահանգներում։ Նա ելույթ է ունեցել Կոնգրեսում: Նրան Սպիտակ տանը ընդունել է Թրամփը։
That would be chic! pic.twitter.com/gMnLF224jU
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) April 29, 2026