Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Դավիթ Ե․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ վիրավորը վնասվածքը ստացել է նշված հասցեում հոսանքի երկարացման լարը վարդակից բաժանելու ընթացքում, երբ տեղի է ունեցել կարճ միացում, որն էլ հանգեցրել է բոց կրակի տարածմամբ, ինչի հետևանքով ստացել է այրվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: