Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը, որի նիստը կայացել է Վանկուվերում՝ կոնգրեսին ընդառաջ, միաձայն հավանություն է տվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացմանը՝ ակումբների համար նոր պարտադիր պահանջ սահմանելու հարցի շուրջ, ինչը կարող է լրջորեն ազդել թիմերի վրա։
Ֆուտբոլային պաշտոնյաները գաղափար ունեն պարտավորեցնել աշխարհի բոլոր ակումբներին՝ հիմնական թիմերի կազմում խաղադաշտ դուրս բերել առնվազն մեկ սեփական սան հանդիսացող ֆուտբոլիստի՝ մինչև 20 կամ մինչև 21 տարեկանների կատեգորիայում։
Առայժմ սա միայն մտադրություն է։ Նման պարտադիր պահանջի ներդրման առաջարկը ՖԻՖԱ-ի խորհրդի քննարկմանը կներկայացվի հաջորդ տարի։