Դադարեք միջամտել Իրանի հետ կապված հարցին. Թրամփը քննադատել Է Գերմանիայի կանցլերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի հարցում իր դիրքորոշման համար։

Թրամփը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելուն և իր փլուզվող երկիրը փրկելուն։ Հատկապես ներգաղթի և էներգետիկայի ոլորտներում», — ընդգծել է Թրամփը։

Նա նշել է, որ Գերմանիայի առաջնորդի դերը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունում բացարձակապես անարդյունավետ է։

Թրամփը հավելել է, որ Մերցը պետք է ավելի քիչ ժամանակ հատկացնի «միջամտելու այն երկրների գործերին, որոնք զբաղվում են Իրանի միջուկային սպառնալիքով»։

Հարկ է նշել, որ Գերմանիայի կանցլերը դեմ է եղել Իրանի հետ պատերազմին, նշելով, որ դա կվնասի Եվրոպային։

Leave a Comment