ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Մենք բաց չենք թողել այն փաստը, որ (ԱՄՆ նախկին նախագահ) Ջո Բայդենը հարյուրավոր միլիարդավոր դոլարների արժողությամբ մեր զենքը փոխանցել է Ուկրաինային՝ առանց որևէ պատասխանատվության։ Վերջիվերջո, նախագահ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության կարելի է հասնել։ Ես գնահատում եմ, որ Եվրոպան այժմ վճարում է մեր կողմից տրամադրվող ցանկացած զենքի համար», – ասել է Հեգսեթը։