Ի՞նչ գումարի դիմաց է «Ռեալը» պատրաստ վաճառել իր հարձակվողին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի 22-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիային, եթե նրա տրանսֆերի դիմաց ստանա 60 միլիոն եվրո։

Ինչպես հայտնում է իսպանական AS պարբերականը, երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի և Գերմանիայի առաջնությունները ներկայացնող ակումբներ։

Եթե տրանսֆերը կայանա «Ռեալի» պահանջած գումարի դիմաց, ապա Գարսիան կդառնա մադրիդյան ակումբի ակադեմիան անցած երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Այս ցուցանիշով նա կզիջի միայն Ալվարո Մորատային, որը 2017 թվականին 80 միլիոն եվրոյով տեղափոխվել էր Լոնդոնի «Չելսի»։

Գոնսալո Գարսիայի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի վերջ։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Leave a Comment