Մադրիդի «Ռեալը» հաստատել է, որ Կիլիան Մբապեն ազդրի վնասվածք ունի։
Հարձակվողը վնասվածքը ստացել է անցյալ ուրբաթ «Բետիսի» դեմ Լա Լիգայի խաղում (1-1) և խնդրել է փոխարինվել 80-րդ րոպեին։ Հաղորդվել է, որ Մբապեն ազդրի վնասվածք ունի։
Այսօրվա զննումից հետո ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ կիսաջլի վնասվածք։
Marca-ի տվյալներով՝ Մբապեն անպայման բաց կթողնի կիրակի օրը Լա Լիգայի 34-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղը, բայց կանի ամեն ինչ՝ մայիսի 10-ին «Բարսելոնայի» դեմ խաղալու համար։
