Վախենում են Մասիս սարին նայել․ Ծառուկյան

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արտագյուղի բնակիչների հետ և քննարկել ոլորտային խնդիրները։

Անդրադառնալով կառավարման համակարգին՝ Ծառուկյանը նշել է կադրերի և ճիշտ կազմակերպված աշխատանքի կարևորությունը։ Խոսելով քաղաքական մթնոլորտի մասին՝ նա ասել է.

 «Այսօր պաշտոնյաները նույնիսկ վախենում են Մասիս սարին նայել։ Արցախի մասին խոսելն արգելված է»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։ 

Նա հավելել է, որ հասարակությունը չպետք է ապրի ճնշումների տակ։

Leave a Comment