Կիպրոսի ԱԳՆ․ Հիշում ենք զոհերին՝ «այլևս երբեք»

Կիպրոսի ԱԳՆ․ Հիշում ենք զոհերին՝ «այլևս երբեք»

24 ապրիլի 2026 – 16:25 AMT

PanARMENIAN.NetԿիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, որը հրապարակվել է գերատեսչության X-ի պաշտոնական էջում:

«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը։ Այլևս երբեք»,-ասվում է գրառման մեջ:

Կիպրոսի Հանրապետությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975 թ.: 2015-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

Leave a Comment