Զոհված զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան. Ի՞նչ է կատարվում ԱԺ-ի մոտ
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ ու դու չես կարող որոշել՝ ով, ինչ, ոնց անի»,- այսօր ԱԺ դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ անդրադառնալով ակցիայի ժամանակ ԱԺ-ից ստացված նամակին, ըստ որի՝ հրաժարվել են քննարկաման համար տրամադրել ԱԺ նիստերի մեծ դահլիճը և առաջարկել այն կազմակերպել փոքր դահլիճում։ «Քեզ էդտեղ նշանակել են դիրեկտոր, դիրեկտորությունդ արա, բայց ոչ թե դու որոշի այս մարդկանց անելիքը։ Դու անարգեցիր և՛ այս ծնողների իրավունքներն ու արժանապատվությունը, և՛ իրենց տղեքի հիշատակը։ Եվ նման մարդը հայ կոչվելու իրավունք չունի, պետության, իշխանությասն գլխին կանգնելու իրավունք չունի»,- շարունակեց Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար այս թեմայով աշխատանքային քննարկում, սակայն մասնակիցներին մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը։ Կազմակերպիչների խոսքով՝ 190 շահառու է քննարկումին մասնակցելու համար հայտ ներկայացրել, ուստի անհնար է նրանցից որևէ մեկին մերժելը և քննարկումն անցկացնել փոքր դահլիճում։
***
|
|
«Ոչ մի խաղաղություն չի լինելու, այս ամբողջ երգերը վախկոտ մասսայի համար է։ Ի՞նչ խաղաղություն, բա որ խաղաղություն բերող էիր, այ տականք, ինչո՞ւ այս պատերազմը բերեցիր, այդքան ոսկի մեր երիտասարդությանը հողի տակ դրեցիր»,- այսօր ԱԺ դիմաց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման և այդ թեմայով ընդլայնված քննարկում կազմակերպելու պահանջով անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից անհետ կործների հարզատներից մեկը։
Հարցին, թե ինչո՞ւ չի հրապարակվում զեկույցը, զրուցակիցը պատասխանեց․ «Իրենց տակը էնքան կեղտ կա՜։ Տիկնայք կան, որ իրենց տունը կեղտոտ է, դուռը փակում են, ոչ մեկի չեն թողնում ներս մտնի, որովհետև աշխարհով մեկ իրենց փնթիությունը ջրի երես կհելնի․ նույնն էլ սրանք են, այս փնթիներն են, իրենց կեղտն են ծածկում, ի՞նչը ցույց տան, որ հանուն աթոռի ամեն ինչ հանձնել են թուրքին»։
***
|
|
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման և այդ թեմայով ընդլայնված քննարկում կազմակերպելու պահանջով պատերազմում անհետ կորածների և զոհվածների հարազատները, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցչներ կրկին ԱԺ դիմաց են։
Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ջանքերով այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար այս թեմայով աշխատանքային քննարկում, սակայն մասնակիցներին մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը՝ փոխարենն առաջարկելով 70 մասնակցի համար նախատեսված մեկ այլ դահլիճ։ Իսկ կազմակերպիչների խոսքով՝ 190 շահառու է քննարկումին մասնակցելու համար հայտ ներկայացրել, ուստի անհնար է նրանցից որևէ մեկին մերժելը։
|