Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան թևի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ֆրանսահայ հանրային գործիչ Հրաչ Վարժապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթէ մենք չընտրուինք՝ սեպտեմբերին պատերազմ է» հոլովող սողուններուն պարզ պատասխան. 2018-ին եկաք (չեկած ըլլայիք) եւ երկու տարի ետք պատերազմ բերիք, զոր աւարտեցիք խայտառակ պարտութեամբ:
2021-ին եկաք, նորէն պատերազմ, նոր նուաստացում, նոր պարտութիւն:
Պատերազմը միայն ձեր օրով է , զզուելի թիւրիմացութիւններ:
8 տարուան ձեր ապազգային ու հայրենադաւ «իշխանութեան» հաշուեկշիռը պատերազմ է, միայն պատերազմ, այդ ալ խայտառակ պարտութեամբ, հազարաւոր զոհերով , հողային ահաւոր կորուստներով , զիջումներով : Կապիտուլացիայի հոմանիշն էք մեր նորագոյն պատմութեան մէջ:
Հերի՛ք է խաբէք, ստէք, հերի՛ք է կաղկանձէք: