Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան





Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս` «Ադրբեջանի նպատակն է հայկական պատմական բոլոր տարածքներում ոչնչացնել հայկական քաղաքակրթական հետքը»: Սա Ադրբեջանի ուղերձն ու նպատակն է, որը երբեք չի փոխվելու ու սրա համար ի թիվս այլ պատճառներ նրանք ունեն գլխավոր պատճառը` ադրբեջանական հասարակության ազգակերտման հիմնասյունը հակահայկականությունն է (armenofobia):

Հիմա կարևորը սրան հայկական արձագանքն է` ո’չ էմոցիոնալ, ո’չ ռեակտիվ, ո’չ նախապաշարմունքային, ո‘չ հրապարակախոսական, այլ ռազմավարական երկարաժամկետ ու նպատակային։ Սրա մասին պետք չէ խոսել, սրա մասին պետք չէ այս ու այն կողմ թեզեր պատմել, այլ աշխատել գիտակցելով, որ այս փուլում հայի միակ դաշնակիցը Հայն է:

Իսկ այս պահին` նրանք քանդում են, մենք պիտի կառուցենք… սա է եղել մեր հարատևման պատմության առանցքը»:



Leave a Comment