Մակար Կիրակոսյանը և Լիլիթ Սարգսյանը նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ

2026 թվականի փետրվարի 20-ի նիստում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը քննարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը։ Iravaban.net-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդից։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի` «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 46-51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը որոշել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ նշանակել.

  1. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին (քրեական մասնագիտացմամբ)՝ 4 տարի ժամկետով,
  2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին (քաղաքացիական մասնագիտացմամբ)՝ 4 տարի ժամկետով

 

Leave a Comment