«Ուժեղ Հայաստան» և «Ապրելու երկիր» կուսակցությունները հայտարարել են իրենց համագործակցության մեկնարկի մասին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ։
