Իսպանական Mundo Deportivo պարբերականն անդրադարձել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի շուրջ շրջանառվող խոսակցություններին:
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբն իսկապես ուսումնասիրել է պորտուգալացի մասնագետի վերադարձի տարբերակը և անգամ կապ է հաստատել նրա հետ: Սակայն միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ներկա պահին կողմերի միջև որևէ բանակցություն չի ընթանում:
Նշվում է, որ ինքը՝ Մոուրինյուն, բաց է երկխոսության համար և պատրաստ է քննարկել «Ռեալի» առաջարկը, եթե թիմի ղեկավարությունն, այնուամենայնիվ, որոշի նման քայլի գնալ:
Այդուհանդերձ, ակումբի ներսում այս թեկնածության շուրջ միասնական կարծիք չկա: Ավելին, մադրիդցիների ղեկավարությանը մոտ կանգնած որոշ աղբյուրներ առհասարակ բացառում են պորտուգալացու վերադարձի սցենարը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին: