Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին



Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Նշված տանը քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։


Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը այս պահին ճշտվում է։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment