Մանեկեններ՝ իրական կյանքից. նոր մոտեցում Մետրոպոլիտեն թանգարանի ցուցադրությունում

Մանեկեններ՝ իրական կյանքից. նոր մոտեցում Մետրոպոլիտեն թանգարանի ցուցադրությունում

Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում (The Met) բացվող «Costume Art» ցուցադրությունը նպատակ ունի ընդգծել մարմնի բազմազանությունը և վերանայել նորաձևության մեջ կիրառվող մանեկենների չափանիշները։ Մինչ այժմ դրանք հիմնականում համապատասխանել են ամերիկյան 2-րդ չափսին (size 2), ինչի պատճառով ցուցադրություններում երկար ժամանակ գերակշռել են միայն նիհար և ստանդարտացված կազմվածքները։

Նոր ցուցադրության համար ստեղծվել են 25 մանեկեններ, որոնցից 18-ը նախագծվել են իրական մարդկանց մարմինների 3D սկանավորման միջոցով։ Մոդելների թվում են հաշմանդամություն ունեցող ակտիվիստներ, պրոթեզներով մարզիկներ, անվասայլակով տեղաշարժվող մարդիկ, ինչպես նաև հղի կնոջ կազմվածքը պատկերող մանեկեններ։ Նպատակն է ուշադրություն հրավիրել այն մարմինների վրա, որոնք պատմականորեն դուրս են մնացել արվեստի և նորաձևության հարթակներից։

Ցուցադրության առանձնահատկություններից է նաև այն, որ մանեկեններն ունենալու են փայլեցված մետաղական մակերես։ Դրա շնորհիվ այցելուները կտեսնեն իրենց արտացոլանքը՝ խորհրդանշականորեն դառնալով ցուցադրության գաղափարական մասը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment