Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանում իրականացվող գործողությունների հիմնական թիրախը «Հեզբոլլահի» զինաթափումն ու երկրի հյուսիսի անվտանգության ապահովումն է։
Նրա պարզաբանմամբ՝ «Հեզբոլլահի» դեմ պայքարը մղվում է դիվանագիտական և ռազմական քայլերի համադրման միջոցով։
Նախարարը շեշտել է, որ չնայած Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատմանը, իսրայելական ստորաբաժանումները շարունակում են տեղակայված մնալ Լիբանանի հարավային հատվածում։
Կացի պնդմամբ՝ սպառնալիքի դեպքում զորքերը կկիրառեն իրենց ողջ հզորությունը և կձեռնարկվեն խիստ միջոցներ։ Բացի այդ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպառնալիք է հնչեցրել «Հեզբոլլահի» առաջնորդի հասցեին՝ նշելով, որ վերջինս սեփական գործողությունների համար կվճարի իր գլխով։