Մբապեի գալուստը հանդերձարանը լցրեց էգոիզմով․ Էմանուել Պետի

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից (3:4) և մրցաշարից դուրս մնալուց հետո։

«Դա միայն Մբապեի մեղքը չէ, բայց նրա գալուստը հանդերձարանը լցրեց էգոիզմով։ Սա ֆիասկո է։ Եթե կա մեղավոր, ապա դա Կամավինգան է։ Նրա խախտումն աղետալի էր։

Կարմիր քարտը խիստ որոշում էր, սակայն մրցավար Սլավկո Վինչիչը պարզապես կիրառեց կանոնները։ «Ռեալը» միշտ թաքնվում է մրցավարների թիկունքում»,- Պետիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 40 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt վիճակագրական պորտալի գնահատմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի արժեքը կազմում է 200 մլն եվրո։

Leave a Comment