Ալեն Սիմոնյանը երեք հարց է հղել Ռոբերտ Քոչարյանին




ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամի իր էջում գրել է.


«Երեք հարց Ռ. Քոչարյանին.


 


1) Երբ Վանաձորում դրական արձագանք էր տալիս այն հարցին, որ Հայաստանը պետք է կիսանախագահական լինի, դա ի՞ր անձնական կարծիքն է, թե՞ նաև դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ի,


 


2) Եթե «Հայաստան» դաշինքին հաջողվի հատել անցողիկ շեմը, պատգամավորները զբաղեցնելո՞ւ են իրենց հասանելիք պաշտոնները ԱԺ-ի հանձնաժողովներում, մասնակցելո՞ւ են նիստերին և մնացած օրենքով նախատեսված աշխատանքներին,


 


3) Ինքն անձամբ գալո՞ւ է ԱԺ, թե՞ «Հայաստան» դաշինք ընտրողներն իրականում ՀՅԴ են ընտրում»:


 


 


Leave a Comment