Իտալիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Կալյարիի» դարպասը:
52-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Մարկուս Թյուրամը, իսկ 56-րդ րոպեին Նիկոլո Բարելան կրկնապատկել է այն։ Հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին հանդիպման վերջակետը դրել է փոխարինման մտած Պյոտր Զիելինսկին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և անցկացրել 75 րոպե։
Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրել է 78-ի՝ էլ ավելի ամրապնդվելով առաջին հորիզոնականում։ «Կալյարին» 33 միավորով 16-րդն է։