Չարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում





Հասարակություն


Ապրիլի 18-ին, ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Չարենցավան քաղաքի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արկադի Գ.-ին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին Չարենցավանի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 





Leave a Comment