«5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք. ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանությունը զգուշացնում է՝ զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։

«Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը:

ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ

Երբեք չտեղադրել անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ:

Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:

Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատել հեռախոսը և զանգահարել ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին:

​Եղե՛ք իրազեկված և պաշտպանված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment