17 ձերբակալված․ նոր վարույթ՝ «Ուժեղ Հայաստանի» համակիրների դեմ • Tribune.am

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Leave a Comment