Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն այս մրցաշրջանում կատարել է 29 գոլային փոխանցում, որով մոտեցել է Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ռեկորդին: Այս մասին հայտնում է Transfermarkt-ը։
Հենրիխ Մխիթարյանը 21-րդ դարի թոփ-15 լիգաների ֆուտբոլիստների մեջ մեկ մրցաշրջանում գոլային փոխանցումների թվով ռեկորդակիր է։ Նա Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 2015-2016 մրցաշրջանում կատարել է 32 գոլային փոխանցում։