
Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի համար անցումն ամբողջությամբ բացվել է Լիբանանում հրադադարի ռեժիմի ժամանակահատվածի համար: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարը:
Աբբաս Արաղչին նշել է, որ նեղուցով նավերի անցումը կիրականացվի համաձայնեցված երթուղով, ինչի մասին արդեն հայտարարել են Իրանի նավահանգիստներն ու ծովային կազմակերպությունը:
Լիբանանն ու Իսրայելը տասնօրյա հրադադարի մասին համաձայնության են եկել: