Չինաստանը դիտարկել է Իրանին ՀՕՊ համակարգերի մատակարարումը. CBS

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզությունը եզրակացրել է, որ Չինաստանը դիտարկել է Իրանին ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգեր հանձնելու հնարավորությունը, հաղորդում է CBS News-ը։

Խոսքը X-դիապազոնի ռադարների մասին է, որոնք կարող էին զգալիորեն ուժեղացնել իրանական ՀՕՊ-ի հնարավորությունները՝ այդ թվում ցածր թռչող անօդաչու սարքեր եւ թեւավոր հրթիռներ հայտնաբերելու համար։

Աղբյուրների տվյալներով՝ հայտնի չէ, թե արդյոք դրանք հանձնվել են, սակայն նման ծրագրերը մեծացնում են Վաշինգտոնի անհանգստությունը։

Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր չինացի պաշտոնակից Սի Ծինպինը նամակով հերքել է Իրանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։

«Ես նրան գրեցի եւ խնդրեցի դա չանել։ Նա պատասխանեց, որ նման բան չի անում»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփն զգուշացրել էր, որ Չինաստանը կունենա «մեծ խնդիրներ», եթե Թեհրանին ռազմական օգնության մասին տեղեկությունները հաստատվեն։

Leave a Comment