Հայ ձյուդոյիստ Դավիթ Աբրահամյանը (66 կգ) բավականին հաջող է հանդես եկել 2026 թվականի ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում, որը անցկացվում է Թբիլիսիում։
23-ամյա մարզիկը վստահ է մեկնարկել՝ հաղթանակներ տանելով Չեռնոգորիայի և Իսպանիայի փորձառու մրցակիցների նկատմամբ։ Սակայն քառորդ եզրափակչում Աբրահամյանը պարտվել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր Լուուկաս Սահային (Ֆինլանդիա)։
Սփոփիչ գոտեմարտում հայ ձյուդոյիստը ցուցադրել է մարտական ոգի՝ հաղթելով Եվրոպայի գործող չեմպիոն Դայկի Բուբբային (Ֆրանսիա)։ Այնուամենայնիվ, բրոնզե մեդալի համար պայքարում Աբրահամյանը պարտվել է ևս մեկ տիտղոսակիր ֆրանսիացի մարզիկի՝ Վալիդ Խյարին, և մրցաշարն ավարտել 5-րդ տեղով։
Հատկանշական է, որ Աբրահամյանը 2022 թվականից չէր մասնակցել ձյուդոյի մրցաշարերի՝ կենտրոնանալով սամբոյի մրցումների վրա։
Մրցումների առաջին օրը Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վահե Աղասյանը և Աշիկ Անդրեյանը (երկուսն էլ՝ 60 կգ), ավարտել են իրենց ելույթները՝ պարտվելով մեկնարկային գոտեմարտերում։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում առաջիկայում հանդես կգան Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ)։