Չպետք է գտնվի գեթ մեկ երիտասարդ, ով վարձը չվճարելու պատճառով չկարողանա բարձրագույն կրթություն ստանալ․ Աննա Գրիգորյան

Վստահ եմ դուք էլ ձեր շրջապատում կունենաք կուրսընկերներ, ուղղակի ընկերներ, ովքեր վարձը չվճարելու պատճառով դուրս են մնացել համալսարանից։ Հայաստանում չպետք է գտնվի գեթ մեկ երիտասարդ, ով վարձը չվճարելու պատճառով հնարավորություն չունենա չստանալ բարձրագույն կրթություն։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժնի ներկայացման ժամանակ ասաց դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այսինքն երիտասարդը պետք է անվճար կկրթվի, առողջ լինի և այնպիսի միջավայր ստեղծվի, որ կկարողանա իր մասնագիտական ներուժը իրացնել իր աշխատաշուկայում առկա աշխատանքների մասով»,- ասաց նա։

Գիտության մասին խոսքելիս «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ երիտասարդների համար պետք է գիտնական դառնալու առաքելությունը հրապուրիչ և գրավիչ դարձնել․ «գիտությունը պետք է սպասարկի երկրի կարիքներին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment