Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրի պատրաստակամության մասին Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման համար՝ ընդգծելով, որ Իսրայելը քննարկում է բոլոր հնարավոր սցենարները։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները համընկնում են։
«Մենք խոսում ենք Իրանից հարստացված նյութերի դուրսբերման և երկրի ներսում նրա միջուկային ներուժի վերացման մասին», – հավելել է նա։
Նեթանյահուն նաև նշել է, որ «Հեզբոլլահի» դեմ պայքարին զուգահեռ Իսրայելը բանակցություններ է վարում Լիբանանի հետ։
«Այս բանակցությունները տեղի են ունենում հիմա, քանի որ մենք շատ ուժեղ ենք, և երկրները դիմում են մեզ, ոչ միայն Լիբանանը», – հայտարարել է Նեթանյահուն։