Նիկոլը հայտարարում է, որ ինքը չունի պատրանքներ և որ շատ լավ հասկանում է, որ Հայաստանը տեսանելի կամ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում չի կարող ԵՄ-ին անդամակցել: Բայց դա իրեն չի հուզում. պատրաստ է նրանց շահերը սպասարկել ու նույնիսկ Հայաստանի ազգային շահերը զոհել՝ պահպանելու իր իշխանությունը:
Թե ինչ է նշանակում Արևմուտքին հաճելի լինել այս փուլում, ակնհայտ է. նրանք ուզում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ իր կապերը խզի ու վերածվի «Արևմտյան Ադրբեջանի»: Նիկոլը հայտարարում է, որ պարաստ է դրան անգամ այն դեպքում, եթե Հայաստանը ԵՄ երեսը երբեք չտեսնի:
Նիկոլն ընդամենը լուծում է իր վերարտադրության խնդիրը՝ հայտարարելով, որ իր համար ոչ թե Հայաստանի ապագան է կարևոր, այլ ՔՊ-ական իշխանության լինել-չլինելը: Նա հայտարարում է, որ պատարստ է գնալ Սաակաշվիլիի ուղիով՝ պայմանով, որ Արևմուտքը կփրկի իրեն վրացու ճակատագրից: Արևմուտքին, անկասկած, շատ ձեռնտու է Հայաստանի այս կեցվածքը, քանի որ ոչնչի դիմաց ստանում է ամենակարևորը՝ թուրքական ազդեցութան տակ ընկած Կովկաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: