Գվարդիոլան բացահայտել է «Մանչեսթեր Սիթիի» հաջողության գաղտնիքը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատակով է պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչու է թիմը հատկապես ակտիվացել և ավելացրել ընթացիկ մրցաշրջանի վերջնամասում:

Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Սիթին» վերջին անգամ պարտվել է հունվարի կեսերին։ Դրանից հետո թիմն անպարտելի շարք է գրանցել։

«Արևը. Ոչ, ոչ, ես կատակում եմ։ Մանչեսթերում երբեք արև չի լինում: Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին։ Բայց, անկեղծ ասած, ամբողջ բանն արևի մեջ է։ Տրամադրությունն ավելի է լավանում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 6 միավորով զիջելով առաջատար «Արսենալին»։ Ընդ որում, Գվարդիոլայի գլխավորած թիմը մեկ խաղ պակաս ունի։

Leave a Comment