Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում. Իոաննիսյան

Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Մի րոպե։ Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, ինչ, անմե՞ղ է դառնում։ Բա ուրի՞շ։

Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված ձայնագրությունից և Գոհար Ղամուշյանի որոշ հրապարակային ելույթներից բավականին որոշակի է դառնում Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարված լինելը։ Հետևապես, քրեական հետապնդման հիմքերը կասկածի տակ դնելու առիթ չկա։

Ուրիշ հարց, որ խափանման միջոց ընտրելիս, բնականաբար, պետք է հաշվի առնել նորածին երեխայի առկայությունը։ Եվ եթե խափանման միջոցը կալանք ընտրվեր, ես ինքս ցույցի դուրս կգայի։

Բայց կալանք չընտրվեց, հետևապես, հիմք ընդունելով առկա հրապարակային տեղեկությունները, հանգիստ խղճով կարելի է պնդել, որ այս դեպքում իրավապահ մարմինները գործել են ճիշտ, օրինաչափ ու համաչափ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment