Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք. ահազանգ

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Սիրելի լրագրողներ և քաղաքացիական հասարակություն, հենց նոր դուրս եկա Media Կենտրոնի մամուլի ասուլիսից, այնտեղ էի մոտ 50 րոպե
Խոսնակների Fip.am փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Hasmik Hambardzumyan-ն էր և ՔՊ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Խոսելու ընթացքում վարկաբեկեցին օրերս մի քանիսիս ստեղծած Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակը:

Խոսեցին, որ դավադրության տեսություն է Թուրքիայից վախը, բերեցին օրինակ ցեղասպանության թանգարանն ավերելու մասին լուրերը, ադրբեջանցու վիդեոն ավտոյի մեջ, որը պարզել են Երևանում չէր, խոսեցին, որ իրենք ժողովրդավարության համար են պայքարում:

Արդեն ավարտեցին, պնդեցի, որ հարցերի շրջանը բացեն, չբացեցին՝ արդարանալով, թե շտապում են:

Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք:

Ես մի շարք հարցեր էի նշել մոտս՝ լսելով բանախոսներին, բայց զրկվեցի տալու հնարավորությունից:

Սա նույն վարքն է, ինչ Հովհաննավանքից քաղաքացու բերանը փակելով հեռացնելը:

Ես որպես արևմտյան կրթությամբ ձևավորված քաղաքացի պնդում եմ, որ սա որևէ առնչություն չունի ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ:

Leave a Comment